«ԱՄՆ–ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին». Փալոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը ապրիլի 11-ին ՀՀ տարածքում տեղի ունեցածը որակել է որպես ադրբեջանական հերթական անիմաստ սադրանք։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում։

 

«Ադրբեջանը բազմիցս չհրահրված և ագրեսիվ գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնար դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ–ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին»,– գրել է Փալոնը։

 

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

Քաղաքականություն

Պատահարներ