«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռուսական հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախկին իշխանությունների օրոք՝ 2011-2021թթ․ է առաջին անգամ ՌԴ-ն Ադրբեջանի հետ զենքի վաճառքի բազմամիլիարդանոց գործարք կնքել. «Բա իրենք տենց լավ հարաբերություն պահող էին, էդ ի՞նչ արին»։

 

Ըստ Փաշինյանի՝ միևնույն ժամանակ ՌԴ-ն այդ ընթացքում խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումը ՀՀ-ին. «Ես դա որևէ տեղից չեմ իմացել, իմացել եմ 2016-ին Սերժ Սարգսյանի գրած մի նամակից, որն, ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո։ Սա քիչ պահպանված փաստաթղթերից է։ Ի՞նչ արին, թող պարզաբանեն»։

 

Նա խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակի մասին՝ նշելով, որ դինամիկան երևում է. «Եվ դինամիկան ենք տեսնում, և տեսնում ենք խնդիրներ, որ կան»։

Քաղաքականություն

Պատահարներ