Հուսով ենք, որ ԱՄՆ-ն կկատարի իր պարտավորությունները․ ՄԱԿ-ը՝ Լավրովի այցի մասին

ՄԱԿ-ն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կկատարի իր պարտավորությունները՝ որպես համաշխարհային կազմակերպության ընդունող երկիր և վիզաներ կտրամադրի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակությանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ 

«Որքանով ես գիտեմ, մենք Ռուսաստանից որևէ հարցում չենք ստացել այդ հարցի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ ընդունող երկիրը լիովին կկատարի իր պարտավորությունները: Նախկինում խնդիրներ են եղել, և մենք դրանք ուղղակիորեն բարձրացրել ենք ընդունող երկրին»,- ասել է նա։փռչ 

Լավրովի այցը ՄԱԿ-ի կենտրոնակայան սպասվում է ապրիլի վերջին։

Քաղաքականություն

Պատահարներ