«Մակրոնի այցը Չինաստան թուլության նշան է». Բրիտանիայի նախկին վարչապետ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին այցը Չինաստան «թուլության նշան» է այն առումով, որ Ֆրանսիայի նախագահը Պեկինից աջակցություն է խնդրում ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար:

 

Թրասը իր ելույթում նշել է, որ արևմտյան առաջնորդների կողմից Սի Ցզինպինին համոզելու ցանկացած փորձ սխալ կլինի: Ակնկալվում է, որ Թրասը կհորդորի ՄԲ կառավարությանն՝ ավելի մեծ տնտեսական ճնշում գործադրել Պեկինի վրա, քանի որ չինացիները «կառուցում ու հզորացնում են իրենց սպառազինությունը» և «վտանգում ազատ և ժողովրդավարական» Թայվանը:

Քաղաքականություն

Պատահարներ