ՌԴ-ն հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

 

«Մենք հանդես ենք գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին` համապատասխան ջանքեր են գործադրվում մեր երկրի պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից` մեր գերատեսչության (ՌԴ ԱԳՆ,–խմբ.) հետ փոխգործակցությամբ»,– ասել է Զախարովան:

 

Նրա խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ ունեն այդ կապակցությամբ։

 

«Խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը, օրական տասնյակ տոննա մարդասիրական բեռ է ներկրվում»,–նշել է ռուս դիվանագետը:

 

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով:

Քաղաքականություն

Պատահարներ