ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը հրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակին․ Daily Mail

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նկատմամբ՝ հրելով նրան Բելֆաստի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը, որը կադրեր է հրապարակել օդանավակայանում Սունակի ու Բայդենի հանդիպումից։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Բայդենը հրում Սունակին մի կողմ, որ ողջունի Անտրիմ կոմսությունում թագավորի ներկայացուցիչ Դեյվիդ Մաքքորքելին՝ բրիտանական վարչապետի հետ արագ ողջույնից հետո: 

Դրանից հետո Բայդենը գրկել է Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլիին։ 

Նշվում է, որ շատերը վիրավորական դիվանագիտական ​​ժեստ են տեսել նրանում, որ ԱՄՆ նախագահը վայրէջքից հետո մի կողմ է հրել Մեծ Բրիտանիայի վարչապետին։ 

Թերթը գրում է նաեւ, որ այսկերպ Սունակը հայտնվել է անհարմար դրության մեջ։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենի այցը Հյուսիսային Իռլանդիա համընկել է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ