ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում պատրաստ են վերսկսել հանդիպումները Բաքվի հետ․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

 

Այս համատեքստում նա նշել է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը. «Անշուշտ, այս խնդիրների խումբը ՀՀ-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է․ առաջին անգամ չէ, որ մենք այս մասին ասում ենք։ Ընդհանուր, վերջնական կարգավորումը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն՝ առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման, իրատեսական չենք համարում»։

 

Միրզոյանը նաև նշել է, որ բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել. «Մենք մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի առաջարկների նախագծի շուրջ առաջարկները, ունեցել ենք ուղիղ կամ միջնորդավորված քննարկումներ, և այժմ, այո, տարբեր գործընկերների կողմից պարբերաբար հնչեցվել են առաջարկներ՝ կազմակերպել մեր հանդիպումները։ Այժմ էլ ունենք առաջարկներ, և առաջիկայում նման հանդիպումներ, այո, տեղի կունենան»։

Քաղաքականություն

Պատահարներ