Ովքեր կմասնակցեն ԱԺ-ի փակ նիստին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում փակ քննարկում է նախաձեռնել, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը: Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ փակ քննարկմանը մասնակցելու են նաև ներկայացուցիչներ ՊՆ-ից և Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին և հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

 

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

Քաղաքականություն

Պատահարներ