Տեղ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը թերությունների հետևանք է․ Անդրանիկ Քոչարյան

Ստեղծված իրավիճակը թերությունների հետևանք է։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով՝ ինչո՞ւ ամիսներ շարունակ Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ չեն արվել, չենք պատրաստվել հարցին․

 

«Թերացումներն առաջացել են, քանի որ գուցե չի գիտակցվել, թե հակառակորդը իրեն ինչպես կպահի կոնկրետ ճանապարհի հարցում։ Թերացումների հետևանքով նրանք առաջխաղացում են ունեցել։ Թերացումներից օրեր անց պաշտոնից հեռացվեց սահմանապահ զորքերի հրամանատարը, նշանակվել է ծառայողական քննություն։ Եթե թերությունները չլինեին կարող էինք այսօր ու երեկ բոլորովին այլ նկարագրի առաջ կանգնած լինեինք»,-նշել է Քոչարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ