ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էկոակտիվիստները» նոր խմբով ուղևորվում են Լաչինի միջանցք

Ալիևյան ռեժիմը վարձու «էկոակտիվիստների» հերթական մարդաքանակն է ուղարկում ավտոբուսով դեպի Լաչինի միջանցքի արգելափակված հատված։ Այս մասին հաղորդում է infoteka24 թելեգրամյան ալիքը: 

 

Ճանապարհին  «էկոակտիվիստները» երգում են «Can Gedirik Almağa», որտեղ ասվում է. «Թող այս սարերը նորից տեսնեն Գորշ գայլերը, թողեք օղուզների (թուրքերի) երկիրը և փախեք»: 

 

Հիշեցնենք, որ արդեն 123-րդ օրն է`  Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ: 

Քաղաքականություն

Պատահարներ