Դեռ չգիտեմ՝ Մեսսին կվերադառնա՞, թե՞ ոչ․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին, հայտնում է Sport.es-ը։ 

«Մենք դեռ չգիտենք՝ Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա», թե՞ ոչ։ Դեռ վաղ է այդ մասին խոսել: «Բարսելոնայի» ղեկավարության հետ հանդիպմանը խոսքը միայն Մեսսիի վերադարձի մասին չի լինի»,- ասել է Չավին։ 

Տեւական ժամանակ մամուլում տեղեկություններ են հայտնվում Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Նա կապ է պահպանում գլխավոր մարզչի հետ։ Արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Հաղորդվում էր, որ «Բարսայի» խաղացողները մենթորի հետ զրույցում աջակցել են Մեսսիի հնարավոր վերադարձին։ 

Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական «Սելտայի» նախկին խաղացող Ալեքսանդր Մոստովոյը հայտարարել էր, որ ողջ «Բարսելոնան» պետք է ուրախ լինի, եթե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշի վերադառնալ կատալոնական ակումբ։

Քաղաքականություն