Խուզարկություններ են կատարվել «Բավարիա» ֆուտբոլային ակումբի գրասենյակում․ Bild

Մյունխենում քրեական ոստիկանության դաշնային և տարածաշրջանային բաժինների քննիչները ներխուժել են «Բավարիա» ֆուտբոլային ակումբի շտաբ և «Ալիանց Արենա» թիմի մարզադաշտը: Այս մասին հայտնում է Bild թերթը։

 

Խուզարկությունների պատճառ է դարձել ռուս գործարար Ալիշեր Ուսմանովի դեմ փողերի լվացման և հարկերից խուսափելու դեպքը։

 

Հարցին, թե ինչ կապ ունի Ուսմանովը «Բավարիայի» հետ, Bild-ը պարզաբանել է, որ ռուս գործարարը ծանոթ է ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսի հետ։ Թերթը գրում է, որ մինչև 2022 թվականի մարտը Ուսմանովն այցելել է Տեգերնզե առողջարանային քաղաք, որտեղ հաճախ է եղել նաև Հյոնեսը։

 

Ուսմանովի խոսնակը  հերքել է, որ գործարարի դեմ հետաքննություն սկսելու հիմքեր կան։

 

«Ինչպես նախկինում նշել ենք, նման կասկածներն անհիմն են, և ցանկացած մեղադրանք կեղծ է և վարկաբեկում է պարոն Ուսմանովի հեղինակությունը», - ասել է Ուսմանովի խոսնակը։

Քաղաքականություն