ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան. Աբրահամյան

Ադրբեջանը փաստացի իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանը Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու գաղափարը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«ՀՀ իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների ու մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն։

Արցախի հարցը իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրատակամությունը, որում որևէ արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ  ապօրինի անցակետ տեղակայելու  ու Արցախին բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ասաց նա։

 

Աբրահամյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն ՌԴ-ի համար, որը ոչ միայն եռակողմ փաստաթղթի կողմերից է, այլ Արցախում լուրջ գործառույթ է ստաձնել։


Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ