Հայաստանը զենք է տեղափոխում Ղարաբաղ․ Չավուշօղլուի մտացածին հայտարարությունը

Հայրենական պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան անկեղծորեն ցանկանում էին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ. Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է APA-ն։

 

Նա նշել է, թե Ադրբեջանը օկուպացիայից ազատել է իր հողերը։ Թուրք նախարարը հավանաբար փորձելով արդարացնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անօրինական անցակետի հանգամանքը, նշել է, որ Հայաստանը զենք է տեղափոխում Ղարաբաղ՝ լարվածություն ստեղծելով։ «Մենք Ադրբեջանի կողքի ենք»,- հավելել է նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ