Հույս ունենք, որ ՀՀ-ն կառուցողական կլինի, եթե ոչ, մենք այլ գործիքակազմ ևս ունենք՝ բացի դիվանագիտականից. Ալիև

Շուշիում աշխատանքներն է մեկնարկել «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» համաժողովը։ Համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և հնարավոր հեռանկարներին։ 

 

«Ինչ է լինելու ապագայում՝ մեծ հարց է։ Հայաստանի շահերից է բխում խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ դա նախ և առաջ իրենց է ձեռնտու։

Մենք ենք նախաձեռնողը, մենք ենք ապագայի տեսլականի ջատագովը, մենք ենք ուզում ինտեգրել Հարավային Կովկասը։ …Հայ-ադրբեջանական բանակցություններում երկու ուղղություն պետք է լինի՝ մեկը Հայաստան-Ադրբեջան, մյուսը Ադրբեջան-Ադրբեջանի հայ համայնք բանակցությունները։ Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղ պետության հասկացությունը խաղաղության պայմանագիր ներմուծելու փորձերն անարդյունավետ են։ Մենք հույս ունենք, որ նրանք կառուցողական կլինեն, եթե ոչ, մենք այլ գործիքակազմ ևս ունենք՝ բացի դիվանագիտականից»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ