Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Տեղեկությունը փոխանցում է  ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռները կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները չեն դադարեցվել: Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։

 

Նշենք, որ այսօր Flyone Armenia-ն հայտարարել էր ևս մեկ չվերթ՝ Երևան-Փարիզ-Երևան չեղարկելու մասին։ Ավիաընկերությունը դա բացատրել է նրանով, որ մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները իրենց օդային տարածքով տարանցման թույլտվություն չեն տրամադրել։

Քաղաքականություն

Պատահարներ