Ադրբեջանը կրակելով փորձում է բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրել. Մարուքյան

«Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը», - թվիթերյան իր միկրոբլոկում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի անխնա գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,-գրել է նա։ 



Հիշեցնենք`  Ադրբեջանը կրակ է բացել հայ զինվորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:


 

Քաղաքականություն

Պատահարներ