Հայտնի է, թե ինչ են քննարկել Լավրովն ու Չավուշօղլուն

Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև «հացահատիկային գործարքը» և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

 

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները»,- ասել է Չավուշօղլուն։

Քաղաքականություն

Պատահարներ