Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Բրյուսելում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ 

 

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։

 

Նշենք, որ հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։

 

Այլ մանրամասներ դեռ չեն ներկայացվել: 

 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսվում է հնգակողմ հանդիպում, որին կարող են մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: 

Քաղաքականություն

Պատահարներ