Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 88%-ը

Նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 88,19%, հայտնում է TRT-ն։ 

Նաև, նախնական տվյալներով, 73 երկրներում գտնվող Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչությունների ընտրատեղամասերում և սահմանային անցակետերում մասնակցությունը կազմել է 45,5%: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը հանրապետության նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 53,62%-ը։ Նրա հիմնական հակառակորդը՝ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքում է ձայների 40,42%-ը։ 

Միաժամանակ ATA դաշինքի թեկնածու Սինան Օհանը ստանում է 5,4%: 

Մինչ այս Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի (YSK) նախագահ Ահմեթ Էները հայտնել էր, որ հանրապետությունում ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, խնդիրներ չեն հայտնաբերվել։

Քաղաքականություն

Պատահարներ