Հայաստանի օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. ԱԳ փոխնախարար

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը  անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցին: 

 

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»,- նշել է Սաֆարյանը։

 

Մնացական Սաֆարյանը նշել է, թե շուտով կլինի հայտարարություն Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։ Իսկ այն հարցին՝ այս պահին կա՞ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց՝  ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանել է.

 

 «Այս պահին չկա այդ հարցը»։

 

 

Քաղաքականություն