Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը՝ հաճոյանալ Հայաստանի՞ն թե Արևմուտքին. Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին

Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը՝ հաճոյանալ Հայաստանի՞ն թե Արեւմուտքի երկրներին։ Նման հարցադրումներ է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Ադրբեջանի հասցեին արված արտահայտությունները, փոխանցում է Anadolu-ն։

 

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն խոսել է առանց Ադրբեջանի մասնակցության նախագծերի իրականացման մասին: 

 

«Մենք քաջ գիտակցում ենք այն ուժերի նպատակները, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-ասել է նա։

 

Թուրք նախարարը հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարեւորության մասին, որը «ուժ եւ վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին»: Նրա խոսքով՝ թյուրքական պետությունների կազմակերպությունը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը երկրների միջեւ բազմաթիվ ուղղություններով՝ «զբոսաշրջությունից մինչեւ էներգետիկա, մշակույթից մինչեւ տիեզերք»:  

Քաղաքականություն

Պատահարներ