Ռուսաստանից մեկնաբանել են Անկարայի կողմից Կիևին սպառազինության մատակարարումը

Անկարայի կողմից Կիևին սպառազինություն և տեխնիկա մատակարարելը հակասում է հրադադար ապահովելու Թուրքիայի մտադրությանը և չի զուգակցվում միջնորդի դերի հետ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:

 

«Անկարան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում շուտափույթ հրադադար ապահովելու և իր իսկ միջնորդությամբ բանակցային գործընթացը վերսկսելու ձգտման մասին։ Իհարկե, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը Կիևի ռեժիմին ուղղակիորեն հակասում է նման մտադրություններին և ոչ մի կերպ չի զուգակցվում միջնորդի դերի հետ»,-ասել է դիվանագետը։

 

Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներինՈւկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում» զենք մատակարարելով Ուկրաինային։

Քաղաքականություն

Պատահարներ