Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները հանդիպել են․ եղել են «դաշինքային ոգով» քննարկումներ

Մոսկվայում այսօր խորհրդակցություններ են անցկացվել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

 

«Առարկայական և դաշինքային ոգով դիտարկվել են ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ ընթացիկ օրակարգի ամենահրատապ հարցերը։

 

Մանրամասն «ժամացույցի ստուգում» է իրականացվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած շփումների լույսի ներքո հատկապես ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

Քաղաքականություն