Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին»,– ասել է ԱԳ նախարարը։

 

Նիստերի դահլիճից հնչեցին նաև մեկնաբանություններ, որ Էրդողանի կողմից Փաշինյանի անունը ներկա ղեկավարների ցանկում չի նշվել, որին 

Արարատ Միրզոյանը պատասխանեց․

 

«Ի՞նչ ասեմ` Հունգարիայի վարչապետը պակաս կարևոր մարդ չէ, կարծում եմ, նախագահ Էրդողանի համար, ըստ էության` ոչ մի տարբերություն չկար ո՛չ նստեցնելիս, ո՛չ թվարկելիս։ Սրանք արարողակարգային բաներ են։ Վստահ չեմ, որ կենսունակ են նման շահարկումները։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Միրզոյանի պատասխանին, մատնանշեց, որ Արևելեքում սիմվոլներին մեծ ուշադրություն են դարձնում։ Ըստ պատգամավորի` հարյուրավոր աթոռների մեջ Փաշինյանին հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում նստեցնելը պատահականություն չէր կարող լինել։

 

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ