ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամբողջ շենքի բնակչությունը չպետք է 1-2 հոգու ձեռքին պատանդ մնա». Ավինյան

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է արվել Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին։

 

Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հայտնել է, որ շենքի լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են ուրբաթ օրը։

 

«Խնդիր ունենք ծրագրին բնակիչների 100% համաձայնության ու մասնակցության Վերջնական առաջարկ է եղել, որ քննարկումը շարունակենք 100% մասնակցություն ապահովելու դեպքում», - ասել է նա:

 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է. «Ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքին պատանդ մնան: Խնդրում եմ՝ գերակա շահի ճանաչման որոշման մասին նախագիծ պատրաստեք»:

 

Ավինյանը հիշեցրել է, որ այդ շենքերի բնակիչներին առաջարկվել են բնակարանների գնման վկայականներ՝ 1 քմ համար 402 հազար դրամ սահմանաչափով և իրենց փաստացի բնակության հասցեի քմ-ից ավել հաշվարկով։

Քաղաքականություն

Պատահարներ