Զատուլինին կարող են զրկել պաշտոնից

Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսել խմբակցության անդամ, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հակասական հրապարակային հայտարարությունների հարցով։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են կուսակցության աղբյուրները։ Վերջինների խոսքով՝ քննարկվում են Զատուլինին հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից զրկելու և Դումայի «Եդինայա Ռոսիա»-ի շարքերից հեռացնելու տարբերակները:

«Եդինայա Ռոսիա»-ից զրուցակցի խոսքով՝ ստեղծված իրավիճակով այժմ զբաղվում է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Մակարովը։





 

Քաղաքականություն

Պատահարներ