ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը քննադատել է Բայդենին

ԱՄՆ-ի ​նախկին փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Իր տեսաուղերձում նա նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ոչնչացրել է «ամերիկյան երազանքը»։ Նա նաև քննադատել է Բայդենին Ուկրաինային ոչ բավարար օգնության համար: 

 

Մայք Փենսը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և կողմ է արտահայտվել ԱՄՆ ռազմական օգնության ավելացմանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական աջակցության շարունակումը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգները չպետք է մոռանա ամբողջ աշխարհում ազատությանն ու ժողովրդավարությանը աջակցելու իր պարտականությունը։ 

 

Նշենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Դոնալդ Թրամփը ևս պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Քաղաքականություն