Զելենսկին ցնցված է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի արձագանքից

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ շատ հիասթափված և ցնցված է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի արձագանքից, որը կապված է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետ։ 

 

Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունները կա՛մ չեն արձագանքել օգնության խնդրանքին, կա՛մ էլ դիվանագիտական լեզվով մերժում է ուղարկվել։ 

 

Հիշեցնենք՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վրա հարձակումը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով այն փլուզվել է։

Քաղաքականություն