Ալեն Սիմոնյանը դիմել է անգործ, նախանձ և չտես մարդկանց

Ալեն Սիմոնյանն արձագանքել է մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում է, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մշտապես գործուղման է մեկնում տիկնոջ հետ: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին:

Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:

 

Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ: Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում»:

 

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մշտապես գործուղման է մեկնում տիկնոջ հետ: 

Քաղաքականություն