ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է հաջորդ շաբաթ մեկնել Չինաստան. ABC News

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրում է հաջորդ շաբաթ մեկնել Չինաստան, քանի որ Բայդենի վարչակազմը ձգտում է բարելավել հարաբերությունները, որոնք նոր մակարդակի հասան փետրվարին՝ ԱՄՆ օդային տարածքում չինական «հետախուզական օդապարիկի» խոցումից հետո: Այս մասին գրել է ABC News-ը։

 

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Բլինքենն ակնկալում է հունիսի 18-ին լինել Պեկինում՝ հանդիպումներ ունենալու չինացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ցին Գանգի և գուցե նախագահ Սի Ծինփինի հետ:

 

Պաշտոնյաները խոսել են անանունության պայմանով, քանի որ ո՛չ պետդեպարտամենտը, ո՛չ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չեն հաստատել ուղևորությունը:

 

Այցը, որը համաձայնեցվել էր Ծինփինի և Բայդենի միջև անցյալ տարի Բալիում կայացած հանդիպման ժամանակ, ի սկզբանե նախատեսված էր փետրվարին, բայց հետաձգվեց «լրտեսական օդապարիկի» միջադեպից հետո: Պեկինը պնդում է, որ այն «եղանակային օդապարիկ» է, որը շեղվել է ընթացքից:

Քաղաքականություն