«Փաստաթուղթը գրեթե պատրաստ է». ՌԴ փոխվարչապետը` բանակցությունների մասին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

 

«Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, տևել են ինը ժամ։ 

 

«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության ավարտուն փուլում է։ Երկու-երեք հակասություն կա, որ դեռ պետք է քննարկվեն, բայց համաձայնեցված են այն կետերը, թե որտեղով է անցնելու երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը»,- նշել է է Օվերչուկը։

 

Ըստ Օվերչուկի՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

Նա նշել է, որ բոլոր կողմերը պատրաստ են դրա «շուտափույթ մեկնարկին»: Ճշտող հարցին՝ քննարկվո՞ւմ է վերահսկողությանն ու անվտանգությանը Ռուսաստանի ԱԴԾ-ի հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկն ասել է. «Դա կախված է Հայաստանից»։ 

Քաղաքականություն