ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտին-Լուկաշենկո հանդիպումը՝ ոչ պաշտոնական միջավայրում

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի  հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա Պուտինի նստավայրում՝ Բոչարով Ռուչեյում։

Նշենք նաև, որ դրանից հետո պետության ղեկավարը կմեկնի Սիրիուս, որտեղ կհանդիպի Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որից հետո կանցկացնի աշխատանքային հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Քաղաքականություն