Թուրքիայի նոր արտգործնախարարն ու Սերգեյ Լավրովն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

 

«Այսօր տեղի է ունեցել արտգորխնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը շնորհավորել է նախարար Ֆիդանին նոր նշանակման կապակցությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

 

Բանակցությունների մանրամասների մասին դեռ չի հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ: Ի թիվս այլ թեմաների, կողմերը քննարկել են Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը: Բացի այդ, Ֆիդանն ու Բլինքենը խոսել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Ֆ-16 կործանիչների գնման և արդիականացման, ինչպես նաև հացահատիկի գործարքի մասին:

Քաղաքականություն