«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ԱՄՆ-ի համար մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից է». Բայդեն

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ԱՄՆ-ի համար մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից է», - ասել է Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ։ 

 

Նա ընդգծել է Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու հարցում օգնելու կարևորությունը․ «Եթե չանենք, պատկերացրեք՝ ինչ կլինի․ մտածեք դրա մասին»,- դիվանագետներին հորդորել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ-ի այլ հիմնական մարտահրավերների թվում Բայդենը նշել է Չինաստանի հետ մրցակցությունը, կլիմայի փոփոխությունը և հնարավոր նոր համաճարակին պատրաստվելու անհրաժեշտությունը:

Քաղաքականություն

Պատահարներ