ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժոզե Մոուրինյուն որակազրկվել է Սևիլյա-Ռոմա խաղից հետո միջադեպի համար

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն եվրագավաթային 4 խաղով որակազրկել է իտալական «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյույին։ Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Որպես պատճառ նշվել է իսպանական «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչում գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորի հանդեպ վերաբերմունքը։
 

«Սևիլիան» հաղթել էր 11-մետրանոցներով։ Մոուրինյուն իր առաջին պարտությունն էր կրել եվրոպական եզրափակչում։ Հանդիպմանը բրիտանացի մրցավարը 14 դեղին քարտ էր ցույց տվել, որը երբևէ ամենաշատն էր եղել Եվրոպա լիգայի խաղում։ 

 

«Սա ինտենսիվ, աշխույժ խաղ էր մրցավարի հետ, որը թվում էր՝ իսպանացի է: Այն միշտ դեղին էր, դեղին, դեղին», - ասել էր պորտուգալացին խաղի մասին:
 

Խաղից հետո, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր սոցիալական ցանցերում, երևում է, թե ինչպես է Մոուրինյուն մի շարք հայհոյանքներ ուղղում ավտոկայանատեղիում պաշտոնյաների հասցեին՝ նրանց խաղային գործողությունները որակելով «խայտառակություն»:

Քաղաքականություն

Պատահարներ