Հայկ Կոնջորյանը նոր մեքենա է գնել. «Հրապարակ»

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կյանքը 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ բավականին բարելավվել է, գրում է «Հրապարակ»-ը։  Կոնջորյանը իր 2012 թվականի արտադրության «Հյունդայի» մակնիշի ավտոմեքնան 2022 թվականին վաճառել է 3 մլն դրամով, դրա փոխարեն գնել է 3 անգամ ավելի թանկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ 9 մլն դրամ արժողությամբ։ Ի դեպ, մեքենան Հայկ Կոնջորյանը գնել է Ավետ Կոնջորյանից, որը, ընթադրվում է, նրա ազգականն է։ 

 

2022 թվականին Կոնջորյանն ԱԺ-ից ստացել է 7 մլն 869 հազար դրամ վարձատրություն, 2021 թվականին այդ գումարը կազմում էր 7 մլն 295 հազար դրամ, նա նաև իր վարկի գումարի որոշ մասն է մարել, այն 2021 թվականին կազմում էր 1 մլն 407 հազար դրամ, իսկ 2022 թվականին 916 հազար դրամ։ 

Քաղաքականություն