ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերաններին ավտոմեքենաներ են նվիրել

Տյումենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Աբրամ Հովեյանը Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին ավտոմեքենաներ է նվիրել:

 

Հովեյանը շնորհավորել է Աբգարյանին 100-ամյա հոբելյանի առթիվ և նրան ավտոմեքենա է նվիրել: Նա Տյումենում էր գտնվում մարշալ Բաղրամյանի արձանի բացման կապակցությամբ։

 

Հյուպատոսն իր երախտիքի և երախտագիտության խոսքն է հայտնել պատերազմի տարիներին կատարած սխրանքների, Հայրենիքի բարօրության համար երկարամյա անձնվեր աշխատանքի համար:

 

Ավելի վաղ Հայաստանի վետերանները մեկնել էին ՌԴ մայրաքաղաք՝ ներկա գտնվելու Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթին։

 

Քաղաքականություն