Բրազիլական ակուբի սան Բրունո Ֆեյխո Բոգոսյանը կարող է տեղափոխվել Հայաստան

Բրազիլական «Կոմերսիալ» ֆուտբոլային ակումբի սան, հենակետային կիսապաշտպան Բրունո Ֆեյխո Բոգոսյանը պայմանագիր է կնքել հայկական Bucket Group գործակալության հետ, որը զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի, Վարազդատ Հարոյանի, նախկինում` նաև Տիգրան Բարսեղյանի տրանսֆերներով։ Այս մասին գրում է հայտնում է Vahesport.ru-n։
 

«Ներկայում 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Բրազիլիայի մինչև 20 տարեկանների առաջնությունում «Կոմերսիալ» ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում արդեն մասնակցել է 8 հանդիպման»,– գրում է կայքը։
 

Bucket Group-ի հետ պայմանագիր կնքելը կարող է նշանակել, որ 18-ամյա ֆուտբոլիստը շուտով կարող է տեղափոխվել Եվրոպա, հնարավոր է` նույնիսկ Հայաստան:

Քաղաքականություն

Պատահարներ