Երեխաների ճամբարում 70 երեխա է թունավորվել․ ՌԴ

Ռուսաստանի Ամուրի շրջանում երեխաների ճամբարում 70 երեխա է թունավորվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի դատախազության մամուլի ծառայությունը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բժշկական կենտրոն է դիմել 70 երեխա՝ որովայնի ցավի և փսխման գանգատներով։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ ճամբարում հանգստանում է 273 անչափահաս։

 

Միջադեպի պատճառը պարզվում է։ 

 

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ հունիսի 29-ի առավոտյան թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է ութ երեխա։ Ճամբարի գործունեությունը դադարեցվել է: 

 

Քաղաքականություն