Ադրբեջանը տիեզերք կարձակի արբանյակ իսրայելական ընկերության միջոցով

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր «Ազերկոսմոս» գործակալությունն արդեն գործարկել է նոր արբանյակի ուղեծիր արձակելու նախագիծ՝ Երկրի հեռահար զոնդավորման համար:
 

«Դա դեռ չի նշանակում, որ արբանյակն անմիջապես պատրաստ կլինի: Դա երկարատև գործընթաց է, կարող է մի քանի տարի տևել: Մենք ենթադրում ենք, որ 2025-26 թվականներին նոր արբանյակը կարձակվի տիեզերք»,- ասել է «Ազերկոսմոսի» նախագահ Սամադին Ասադովը:
 

Դրա համար անցկացվել է մրցույթ, որին մասնակցել են ընկերություններ Եվրոպայից, Ասիայից և Միացյալ Նահանգներից: Հաղթող է ճանաչվել իսրայելյան ընկերությունը, որը գործակալությանն առավել հարմար գին է առաջարկել:
 

Azersky արբանյակն Ադրբեջանին պատկանող երեք արբանյակներից մեկն էր, մյուս երկուսն են կապի արբանյակներ Azerspace-1 և Azerspace-2:

Քաղաքականություն

Պատահարներ