ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր խաբեության ձև․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին։

 

««Թելեգրամը» գողանալու նոր ձև է։ Զգոն եղեք, դուք ծանոթից նամակ եք ստանում, որտեղ խնդրում են ինչ-որ տեղ քվեարկել նրա օգտին։ Դուք որոշում եք օգնել, ձեզ ուղարկում են ծածկագիրը՝ իբր ձեր քվեարկության ձայնը ձևակերպելու միջոց: Իսկ իրականում դուք հաքերին ուղարկում եք մուտք գործելու կոդը։ Իհարկե, եթե միացրել եք երկփուլանի պաշտպանություն, նրանք չեն կարողանա խաբել, բայց, ամեն դեպքում, զգոն եղեք»,- գրել է փորձագետը։ 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ