Մարկ Ցուկերբերգը մարզվում է Իլոն Մասկի հետ մենամարտից առաջ

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մարզվում է Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ մենամարտից առաջ։ Այս մասին գրում է RTVI-ը։

Ցուկերբերգին մարզել են UFC-ի չեմպիոններ նորզելանդացի Իսրայել Ադեսանիան և ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին։ 

«Ինձ համար պատիվ է մարզվել ձեզ հետ, տղաներ»: — գրել է Ցուկերբերգն իր սոցիալական ցանցերում։ 

Մինչ այդ՝ հունիսի 28-ին, Իլոն Մասկը մարզում էր անցկացրել ջիու-ջիցուի վարպետ Լեքս Ֆրիդմանի հետ։ 

«Մենք Իլոն Մասկի հետ մի քանի ժամ մարզվել ենք։ Ես աներևակայելի տպավորված եմ․․․ Շատ ոգեշնչող է, որ Իլոնն ու Մարկը հրապարակայնորեն քարոզում են մարտարվեստը, բայց կարծում եմ, որ ավելի լավ է, որ նրանք շարունակեն մարզվել, այլ ոչ թե ռինգում կռվել»,- ասել է Ֆրիդմանը իր սոցիալական ցանցերում։

Քաղաքականություն

Պատահարներ