Մեսսին խոսել է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին TV Publica-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է հավաքականից հեռանալու մասին։ Միևնույն ժամանակ ն ձեռնպահ է մնացել ամսաթիվ նշելուց, թե երբ կավարտի հավաքականում կարիերան, գրում է Goal.com-ը։
 

«Վստահ եմ, շուտով դա կլինի»,- ասել է Մեսսին։
 

Էկսեկիել Պալասիոսի այն հարցին, թե երբ կդադարի խաղալ Արգենտինայի հավաքականում, Մեսսին պատասխանել է. «Անկեղծ ասած, չգիտեմ մինչև երբ: Կարծում եմ՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է պատահի։ Վերջերս ամեն ինչի հասնելուց հետո մնում է միայն վայելել: Աստված կասի, երբ կգա այդ պահը»։

Քաղաքականություն