ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հեղեղը քշում-տանում մեքենան․ նոր կադրեր՝ Կրասնոդարի շրջանից

Ռուսաստանում ջրհեղեղները շարունակվում են։ Թելեգրամյան ալիքներում մեկը մյուսի հետևից հայտնվում են նմանատիպ տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է ջուրը քշում-տանում մեքենաները։ Այս տեսանյութն արված է Տուապսեի շրջանում։ Տրակտորը մի կերպ է կարողանում պահել մեքենան, սակայն ապարդյուն․ հեղեղը տանում է այն։ 

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ անդադար անձրևներ են տեղում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ Այս գիշերը ևս անձրևները չեն դադարել։ Մի քանի տարածքներում ջրի մակարդակը բարձրացել է, հասել տների առաջին հարկերին։ Շրջանի չորս բնակավայրերում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ ռեժիմ է մտցվել, հեղեղված տներ կան, բնակչությունը տարհանվում է։ 

Քաղաքականություն

Պատահարներ