ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում 20-ամյա երիտասարդ է հոսանքահարվել․ կադրեր՝ դեպք վայրից

ՌԴ-ում՝ Դեմիդովսկի շրջանի Շչուկինո գյուղում ուսանող է հոսանքահարվել։ Այս մասին գրում են ռուսական թելեգրամյան ալիքները։ 

 

20-ամյա Նիկիտան քրոջ հետ հեծանիվ է վարել։ Սկզբից նրանք կանգ են առել զբոսայգուց ոչ հեռու գտնվող պուրակում։ 

 

Նշվում է, որ հեծանիվ վարելուց հետո տղա տղան մերկացել է և բարձրացել շատրվանը, թարմանալու համար ցատկել է դեպի շատրվանը, ինչի պատճառով էլ հոսանքահարվել է։ 

 

Քույրը փորձել է օգնել ու դուրս հանել արդեն հոսանքահարված եղբորը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վերակենդանացնել տղային, սակայն ապարդյուն։ Բժիշկները գրանցել են երիտասարդի մահը։

 

Այժմ շատրվանի շրջակայքը շրջափակված է, կատարվում է ստուգում ։

Քաղաքականություն

Պատահարներ