Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Ուիմբլդոնի եզրափակիչ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում հաղթել է իտալացի Յանիկ Սիներին՝ 5-րդ անգամ անընդմեջ դուրս գալով Ուիմբլդոնի եզրափակիչ։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով՝ հօգուտ սերբի։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 46 րոպե։

Եզրափակչում Ջոկովիչը կխաղա ռուս Դանիիլ Մեդվեդևի և իսպանացի Կարլոս Ալկարասի խաղի արդյունքում հաղթողի հետ։ 

Ուիմբլդոնը կավարտվի հուլիսի 15-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 44,7 մլն ֆունտ ստերլինգ։ 

36-ամյա Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 7 տիտղոս է նվաճել։ Նա ռեկորդակիր է «Մեծ սաղավարտի» մենախաղի ամենաշատ տիտղոսներով՝ 23:

Քաղաքականություն