Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է եղել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարարության համաձայն՝ օգոստոսի 7-ին Մարմարա ծովի ափերին, հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: 

 

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Ստամբուլ, Բուրսա և Քոջաէլի քաղաքներում:

Նույն օրը հայտարարությամբ է հանդես եկել նաև Քանդիլլի աստղադիտարանը և երկրաշարժերի գիտահետազոտական ​​ինստիտուտը: Ինստիտուտի տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ:

Քաղաքականություն

Պատահարներ