Ապօրինի անցակետում Ալենի նկատմամբ բռնություն է կիրառվել․ Մետաքսե Հակոբյան

Auroranews-ի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ սկզբում դեպքի մասին տեղեկացել են հենց առևանգված տղայի հետ գնացող ուսանողներից։ Նշեց նաև՝ տղաները պատմել են, որ «անցակետում» Ալենի նկատմամբ բռնություն է կիրառվել:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

 

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են՝ առևանգվել է Արցախի 3 քաղաքացի։ 

Քաղաքականություն

Պատահարներ