Արցախում պատերազմ է. երեխեքս դպրոցում են. Մետաքսե Հակոբյան

Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են: Այս մասին NEWS.am-ին ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

«Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից»,- պատմել է պատգամավորը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ